Թուրքիան 30 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Լիբանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2024-10-01_11-48-20

Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակումների ֆոնին մի շարք երկրներ հայտարարել են Լիբանան հումանիտար օգնություն ուղարկելու մասին:

Այդ երկրների թվում է նաև Թուրքիան, որն ընդհանուր առմամբ 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել է Բեյրութ:

«Սննդի համաշխարհային ծրագրի» կողմից տարածված հայտարարության համաձայն՝ բացի Թուրքիայի նմանատիպ քայլի գնալու են մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդիան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Կատարը, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Կանադան, Ֆրանսիան և Անգլիան:

Նշենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ին Լիբանանի ուղղությամբ մեկնարկել է «Հյուսիսային նետեր» ռազմագործողությունը: Ըստ Իսրայելի ռազմական գերատեսչության X-ի գրառման՝ այն սահմանափակ ու տեղայնացված է, ինչպես նաև ուղղված իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ» խմբավորման դեմ: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ