ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
«Ալ-Հիլալը» ցանկանում է ձեռք բերել Նեյմարին: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ներկայացուցիչները ժամանել են Փարիզ՝ բանակցություններ վարելու տրանսֆերի շուրջ, հայտնում է CBC Sports-ը, փոխանցում է Armsport.am-ը։
«Ալ-Հիլալը» պատրաստ է ՊՍԺ-ին առաջարկել տարեկան 45 մլն եվրո, իսկ Նեյմարին` 200 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Պայմանները համեմատելի են այն պայմանների հետ, որոնք Կրիշտիանու Ռոնալդուն ունի «Ալ-Նասրի» հետ պայմանագրով։
--00—ՅՄ