Թուրքիայում ստեղծված լարվածության ֆոնին ով է նշանակվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

A

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդադեմոկրատական» (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ  Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նշանակվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի բնականոն աշխատանքը չխաթարելու համար Ստամբուլի ժամանակավոր քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Ստամբուլի քաղաքապետարանի  խորհրդի անդամ CHP-ական Նուրի Ասլանը։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին վաղ առավոտյան ձերբակալվել է Էքրեմ Իմամօղլուն: Նա կասկածվում  է կոռուպցիայի, ահաբեկչության օժանդակման և կաշառակերության մեջ։

Ermenihaber

--00—ՍՊ