Աշտարակում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

աա

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՍՊ