Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. կողմերը «կծեցին» իրար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Փաշինյանը միացել է տեսակապով, նիստին ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ հանդիպումն անցկացնել 2025 թվականի մայիսի վերջին՝ նշելով․ «Եթե մեր դիտորդներին  հետաքրքիր է մեր միությունը, կխնդրեի ներկա լինել նիստերին, ոչ թե հեռուստացույցով պատմել, թե ինչպես ենք համագոծակցելու։ Նիկոլ Վովայիչ, դա ձեզ չի վերաբերվում, մենք գիտենք, որ դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև փոքր ինչ վատառողջ եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և երիտասարդ անդամ»,- քմծիծաղով ասաց Լուկաշենկոն։

Փաշինյանն ասաց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը կրկին տեսակապով կմասնակցի։ Ի պատասխան Բելառուսի նախագահը հեգնեց` ինչումն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ