ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը: