Ինքը «միամիտ» տղա է, «սաղ իր գլխին ջարդեցին». Նիկոլն ուզում է գզվռտոց սկսել ընտրություններից առաջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Քովիդը Փաշինյանի համար  շղարշ է ՌԴ չգնալու համար, ՀՀ -ՌԴ հարաբերություններն իջել են պատմական մինիմումի, Պուտին-Փաշինյան կապերը սրբագրվում են։ 24TV«Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Անդրադառնալով նախկին երեք նախագահներին բանավեճի հրավիրելու առաջարկին, Նորիկյանը նշեց, որ  Փաշինյանին տանջում է իր խիղճը, նրան ուրվականի պես հետապնդում է Արցախի կործանման հարցը։ 

«Արցախյան հարցի կարգավորման փաթեթների գաղտնի պահելու նպատակը ո՞րն է, եթե ուզում եք ժողովուրդն իմանա՝ ով ինչ է արել, թող հրապարակի, հասկանանք, թե հունիսին Փաշինյանն ինչ առաջարկություն  է ստացել։ Նիկո'լ, թքել ես միջազգային սկզբունքների վրա, մատ էիր թափ տալիս բոլորի վրա, հիմա ո՞ւմ ես մեղադրում Արցախի կորստի համար։ 

Բանավեճի հրավիրելով, նա ուզում է ժողովրդի մոտ տպավորություն ստեղծել, որ ինքը միամիտ  տղա է, սաղ իր գլխին են ջարդել, ինքը մեղք չունի, ցանկանում է ներկա- նախկին գզվռտոց սկսել ընտրություններից առաջ»,-ընդգծեց Նորիկյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։