ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Իրանցի փորձագետ Ֆարշադ Ադելը, Թեհրանի Հայ դատի գրասենյակում հանդիպելով մի խումբ հայկական լրատվամիջոցների հետ, նշել է, որ Իրանը 2020 թվականին զգուշացրել էր Հայաստանին վերահաս ռազմական գործողությունների մասին։
Նա ընդգծել է, որ 2020 թվականին Իրանի արտաքին քաղաքականությունը տարբերվում է այսօրվա վարած արտաքին քաղաքականությունից․ «Այն ժամանակ համոզում էին, որ Ադրբեջանն իր միջազգային տարածքներն է հետ վերցնում, բայց հիմա մենք հստակ իրենց ասել ենք՝ ռազմական ագրեսիա չենք հանդուրժի»,- ասել է նա։
«Մեր անվտանգային հարցերը անփոխարինելի են, բայց ճիշտ չէ Հայաստանի նման բարեկամ երկրին հույս տալը»,- ասել է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ