ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Համոզված եմ՝ եթե Հայաստանն ու Իրանը Սյունիքում համատեղ մեկ զորավարժություն ունենան, գոնե տասնամյակների համար Սյունիքի հարցը Ադրբեջանի մոտ կփակվի, որովհետև դա կնշանակի, որ ներկա իշխանության արտաքին քաղաքականության մեջ բավականին շատ բան է փոխվել։ Այս մասին Թեհրանի Հայ Դատի գրասենյակում հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է իրանցի քաղաքագետ Էհսան Մոդահեվրիանը։
Քաղաքագետը հույս հայտնեց՝ մի օր առավոտ արթնանանք ու տեղեկանանք, որ Հայաստանն ու Իրանը համատեղ զորավարժություն են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ