Թե՛ Քոչարյանը, թե՛ Վազգենն ինձ ասացին բանակցել Մեղրիի առաջարկի շուրջ, բայց չտալ ՀՀ-ից գեթ մեկ մետր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

1999 թ-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ժնևում նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց Հայաստանի կազմում ճանաչել Արցախն ու Լաչինի շրջանը, իսկ դրա փոխարեն Ադրբեջանին հանձնել Մեղրին: Այս մասին 24News«Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը:

«Երբ որ նախագահ Քոչարյանը դուս եկավ հանդիպումից և ինձ ու վարչապետ Վազգեն Սարգսյանին ասաց հայր Ալիևի առաջարկի մասին, մենք միանգամից անդրադարձանք, որ Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից, այլ ոչ թե որ մենք հանձնելու ենք Մեղրին: Այնուհետև թե՛ Քոչարյանը, թե՛ Վազգեն Սարգսյանը հանձնարարեցին ինձ որպես հիմք վերցնել Ալիևի առաջարկը ու հասնել նրան, որ առանց ՀՀ-ից ոչ մեկ մետր զիջելու կարողանանք Արցախը Լաչինի հետ միասին դարձնել Հայաստանի մաս: Այսինքն, ոչ թե տալ Մեղրին, այլ տալ կապ Ադրբեջանին Նախիջևանի հետ: Օրինակ, կառուցել էստակադա», - ասել է Օսկանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


 

 --00—ՍՊ