«Զանգեզուրի միջանցքը պետք է և կբացվի»․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

ֆֆ

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի», - ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ հաղորդակցության համար չի կարող իրեն թույլ տալ օգտագործել շրջանցող ճանապարհներ․ «Հայկական կողմը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը, չարժե բարկացնել մեզ։ Նրանք պետք է հասկանան, որ այստեղ տերը մենք ենք։

Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ալիևը։

--00—ՍՊ