Էրդողանը հայտարարել է «աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը», շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

դդ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում զարգանալու է Մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի հիման վրա: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռքբերմանը և շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին:

Ալիևն իր հերթին հաստատել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները զարգանում են Մեկ ազգ, երկու պետություն սկզբունքի հիման վրա՝ ընդգծելով, որ երկու երկրները մշտապես եղել են միմյանց կողքին։
 

--00—ՍՊ