Բաքվից հայտարարել են՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը «ուժեղացնում է ռևանշիստական տրամադրությունները»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

գգ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Բաքվում հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ: 

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝  Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ 

Մամեդովն ընդգծել է, թե Հայաստանում, իբր, «ԵՄ առաքելության գործունեությունը և սպառազինումը խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական օգնության հաշվին չեն ծառայում հենց այդ աշխարհին, այլ հակառակը, նման գործողություններն ուժեղացնում են ռևանշիստական տրամադրություններն Ադրբեջանի դեմ»։ 


 

--00—ՍՊ