ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է դեպի Սիրիա թռիչքների վերսկսման մասին:
Նրա խոսքով՝ դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին և կլինեն փոխադարձ սկզբունքով նաև Դամասկոսից և Հալեպից:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակազմի հեռանալուց հետո, Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել էր իր գործունեությունը և վերականգնել միայն 10 օր անց:
--00—ՍՊ