ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանին»: Նա հայտարարել է, թե ՀՀ ԱԳՆ հայտարարությունները, իբր, պատմություն են կեղծում։ Հաջիզադեն կրկին խոսել է «Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսման մասին»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ հայտարարել էր՝ «Արևմտյան Ադրբեջանը» շինծու և առավելապաշտական ծրագիր է, հավակնություն ՀՀ տարածքի նկատմամբ։
--00—ՍՊ