ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և այժմ կոմայի մեջ է, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա իր տելեգրամյան էջում գրել է․ «Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։ Տիգրանի մայրն, ինչպես իմը, ապրում է մեզ հետ: Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրեց իր ավագ որդուն, իսկ այժմ վերջին ուժերով սպասում է, որ Տերը ողորմի կրտսեր որդուն։ Տիգրանին սիրողներ, կհամարձակվեմ խնդրել աղոթել նրա համար»։
--00—ՍՊ