ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, դժբախտ պատահարի հետևանքով մահացած, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին օրենսդիր մարմնում կփոխարինի հաջորդ՝ 51 համարի ներքո գրանցված թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանը։ 24News-ը այս մասին տեղեկացավ՝ ուսումնասիրելով 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփոխ ցուցակներից։
Հիշեցնենք, որ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, Մհեր Սահակյանի միջադեպով պայմանավորված, հաղորդագրություն էր տարածել։ Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում, նկատել էր շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները։ Մեքենայում եղել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ