Մհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե Խերանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_2025-01-20_15-13-40

Հայաստանի խորհրդարանում ավտովթարի հետևանքով մահացած Մհեր Սահակյանին կփոխարինի Արմինե Խերանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:  

«ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի մահվան մասին տեղեկացնող գրությունը։ Ազգային Ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մհեր Սահակյանը մահացել է ավտովթարի հետևանքով։ Նա պատգամավոր էր ընտրվել  2022թ. դեկտեմբերի 10-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

--00—ՅՄ