ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Մարտին Լյութեր Քինգի օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
«Դ-ր Մարտին Լյութեր Քինգն իր ողջ կյանքի ընթացքում հավասարության, սոցիալական արդարության և բոլորի համար տնտեսական հնարավորությունների ապահովման ջատագով է եղել։ Նա իր կյանքով ու գործունեությամբ մեր մեջ սերմանել է հույս, սեր, կարեկցանք և խիզախություն, որն արդիական է բոլոր ժամանակներում»,-ասված է հրապարակման մեջ։
--00—ԼՀ