Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պարտադիր հայտարագրերի չեղարկման օրինագծին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News 

52

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պարտադիր հայտարագրերի չեղարկման օրինագծին։ Նշված հարցն ընդգրկված է այսօրվա կառավարության հերթական նիստի օրակարգում։ Չզեկուցվող հարցերում ներառված հիմնավորման մեջ նշված է․

«Հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է։
Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:»։

 

--00—ԱՊ