Փաշինյանը դուրս գրված ֆիգուր է, սակայն ՌԴ-ն քասթինգ է անում ՔՊ-ի, այլ ոչ թե ընդդիմության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա չի նշանակում, որ հայ-ռուսական հարաբերություններում ձնհալ է։ Ավելին, թե' ՌԴ-ն, թե հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնները «դուրս են գրել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին իբրև ֆիգուր, իսկ Մոսկվայի պարագայում ՔՊ-ում քասթինգ է ընթանում, թե ով կարող է նրան փոխարինել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ՊԵԿ նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը։ 

Ըստ Անանյանի, անգամ Թուրքիան ու Ադրբեջանը, որի կամակատարն է այս իշխանությունը, չի խնայում Փաշինյանին՝ անելով այնպիսի հայտարարություններ, որոնք քանդում են նրա հիմքերը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ