Շուտով կոչը հնչելու է, Նիկոլը հերթական ընտրություններին չի հասնելու. Արա Ռոստոմյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Նիկոլը նկարվելու համար է միայն գնում Եռաբլուր, նա նույն Ալիևն է, ուզում է Արցախը մոռացության տալ։ ՔՊ-ի ոհմակի համար տարբերություն չկա, Հայաստան է, թե՝ ոչ, կարևորը կուշտ լինելն է, մենք այդպես չենք մտածում, մեր համար արժանապատիվ ապրելն է կարևոր, Արցախի հողի մեջ զոհվածների հոգին ու արյունն է, նրանք խաղաղված չեն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Որդիների կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյանը։ 

«Խելքի' եկեք, եթե չպայքարենք, չհամախմբվենք, Սյունիքի հարցը Նիկոլը լուծելու է։ Երկրորդ, երրորդ նախագահները ոչ թե պետք է պատրաստվեն, այլ՝ համախմբվեն և դուրս գան փողոց, քանի Սյունիքի հարցը Փաշինյանը չի լուծել։ Շուտով կոչը հնչելու է, իշխանափոխությունը լինելու է մինչև ընտրություններ, այլ ելք ուղղակի չկա, Նիկոլը հերթական ընտրություններին չի հասնելու»,- ընդգծեց նա։ 

Ռոստոմյանը նշեց, որ Սյունիքը չտալու համար այսօրվանից պետք է պատրաստվել պատերազմի՝ աշխարհազոր ձևավորվի, բանակը հզորանա, Ալիևը չի ստորագրելու պայմանագիր, ուժով է վերցնելու։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ