ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ողջ է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ արտակարգ ծառայություններին։
Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա չորս վիրավոր։
Ավելի վաղ ռուսական մեդիա հարթակները հայտնել էին, որ Սարգսյանը մահացել է պայթյունի հետևանքով։ Այժմ նշվում է, որ վերջինս ծանր վիրավորումով գտնվում է հիվանդանոցում։
--00—ՅՄ