ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան տեղեկացնում է, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունը, թե Ջալալ Հարությունյանը զոհվել է, կեղծ է:
«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։
Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը, բարեբախտաբար, ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները»։
Ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել Ջալալ Հարությունյանի ազատման որոշման մասին: Արցախի նախագահը որոշումը պահի հրամայական է համարել՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով: Մեկ այլ որոշման համաձայն՝ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության ՊՆ-ՊԲ է նշանակել գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանին:
--00—ԼՄ