ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում Բելգորոդի երկնքում 16 ուկրաինական անօդաչու է խոցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

293078

Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում Բելգորոդի մարզի երկնքում 16 ուկրաինական անօդաչու է խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ իԱԹՍ-ի կիրառմամբ ահաբեկչական գործողություն իրականացնելու` Կիևի ռեժիմի փորձերը։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ուկրաինական 16 անօդաչու է ոչնչացվել, 14-ը` Բելգորոդի մարզի տարածքում, ևս 2-ը` Սև ծովի ջրատարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ