ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ ՌԴ ՀՕՊ-ը Բրյանսկում ավիացիոն տիպի հինգ անօդաչու թռչող սարք է խոցել, զոհեր և ավերածություններ չկան։
«Կիևի ռեժիմի կողմից Բրյանսկի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել և ոչնչացվել է ՌԴ պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից»,- գրել է նա տելեգրամի իր ալիքում։
Բոգոմազը հավելել է, որ զոհեր և ավերածություններ չկան, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
--00—ՅՄ