ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 8 ԱԹՍ են ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

646ddf9082682c4a84333a02.thumb_.

ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցներն այս գիշեր 8 ուկրաինական ԱԹՍ են որսացել և ոչնչացրել Բելգորոդի և Կուրսկի մարզերում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վրա ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ ՀՕՊ հերթապահ միջոցները 4 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Բելգորոդի մարզի տարածքում, ևս 4-ը` Կուրսկի մարզի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ