ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում ուկրաինական 7 ԱԹՍ է ոչնչացրել Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Capture

Անցած գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջաններում,, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության տարածքում Կիևի ռեժիմի կողմից ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Ոչնչացվել է ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարք՝ չորս անօդաչու թռչող սարք Բելգորոդի շրջանում, մեկը՝ Կուրսկի և երկուսը՝ Բրյանսկի»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ՅՄ