Պուտին - Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

5

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում տարբեր ուղիներով։ Անդրադառնալով Պուտին-Թրամփ հնարավոր զրույցին՝ ռուսական ՏԱՍՍ լրատվականին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հնարավոր է՝ հարցեր լինեն, որոնցից ես տեղյակ չլինեմ, ուստի, երկու նախագահների հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվությունը ես ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել», - նշել է Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Թրամփն ասել էր «New York Post» թերթին։


 

 --00—ԱՊ