ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մարտի 27-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում տեղի Է ունեցել ռուս-հայկական գործարար խորհրդի ընդլայնված կազմով նիստ։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր խոսքում նշել է․
«Հայաստանի դեսպանությունը միշտ ամեն ինչ անում է՝ լսելու, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ձեզ հուզող բոլոր հարցերը Հայաստան փոխանցելու համար։ Մեր գործարար համագործակցությունը ժողովուրդների բարեկամության հիմքերից մեկն է։
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի»։
--00—ՍՊ