«Ո՞նց կլուծեք Գյումրու տնակների հարցը», «Եթե «ուսապարկերը» 1 տարի պարգևավճար չստանային, կլուծվեր»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 



Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն իր քարոզարշավի ամփոփման ժամանակ անդրադարձել է Գյումրիի «դոմիկների» հարցին։ 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանի հարցին ի պատասխան՝ Մխիթարյանը այս խնդրի լուծման համատեքստում ներկայացրել է այն գումարները, որ ծախսվել են ՀՀ իշխանության կողմից միայն կառավարական ամառանոցների սպասարկման համար։

Մխիթարյանը նշել է՝ 7 տարվա ընթացքում կառավարական ամառանոցների սպասարկումը 10 միլիոն դոլար է կազմել․ «Այդ 10 միլիոն դոլար գումարով կարելի էր 400 բնակարան կառուցել Գյումրիում։ Ինչպե՞ս կարող են գյումրեցիները հավատալ նրանց, թե խոստանում են մեկ տարում 100 բնակարան կառուցել»,- ընդգծել է Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ 
 

«Եթե «ուսապարկերը» 1 տարի պարգևավճար չստանային, կլուծվեր Գյումրու տնակների հարցը»,- հավելել է նա։ 


Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ