ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:
Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:
Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը , քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:
Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ , տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել ՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել , ինչու՞ դա տեղի չի ունեցել :
Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք , հեռացե՛ք ի շահ հայկական ֆուտբոլի»:
--00—ՍՊ