ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
«Այս իշխանության անկարողության պատճառով Հայաստանի խոցելիությունն ավելի է խորանալու, եթե դիվանագիտական մինիմալ կարողություն չունենանք, Հայաստանի հետ ի՞նչ տեղի կունենա․ սահամանազատման քողի տակ կորցնելու ենք լրացուցիչ տարածքներ, Հայաստանի սահմանները փոփոխվելու են, Սահմանադրությունը փոփոխվելու է թուրքական կողմի պահանջով, Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, ԵՄ դիտորդները հեռանալու են Հայաստանից, միջազգային բոլոր դատարաններից Հայաստանի իրավական պահանջները հետ են կանչվելու, 300 հազար ադրբեջանցի հետ է գալու Հայաստան և ամենավտանգավորը՝ Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին․ այս վերջին խնդիրը առավել ակնհայտ է դառնում Մեղրիի թեմայի շահարկմամբ։
Մենք գիտեինք, որ Մեղրի տվող չկա, բայց կարող էինք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից, ինչն էլ հաջողությամբ արեցինք։ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը և ես առնվազն պիտի դիվանագիտական անմեղսունակ լինեինք, որ արհամարեինք Ալիևի՝ Արցախը զիջելու ցանկությունը և աղբաման նետեինք, ինչպես, օրինակ՝ Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, աղբամանը նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր։ Ժամանակն է, որ Մեղրիի թեման շահարկողները լռեն։», - ընդգծել է Օսկանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ