Սարի՛կ, գնա Շիրակ պանթեոն, տես քանի երիտասարդ տղա է կյանքը տվել ԼՂ-ի համար, Արցախը դժբախտ տեղ չէր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

Գյումրիով Հայաստանի ճակատագիրը չի որոշվելու, պետք չէ ուռճացնել, այդ ամենը Նիկոլի նենգ ծրագիրն է, որ մարդկանց բաժանի և պառակտի: Նրանք իրավիճակը սրում են Գյումրիում, գիտեն, որ իրենց ընտրող չկա, փորձում են փնթի, ոչ օրինական ճանապարհով գնալ: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը:  

Անդրադառնալով Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որ ԼՂ ծառայողներն իրենց դժբախտ էին զգում, ընդդիմադիր գործիչը նշեց, որ Սարիկ Մինասյանը պետք է գնա «Շիրակ» պանթեոն, տեսնի, թե քանի երիտասարդ տղա է կյանքը տվել ԼՂ-ի համար. «Սարի՛կ, բամբասկոտ կնգա նման բանակից մի բամբասի, գնա «Շիրակ» պանթեոն, տես, քանի տղա է կռվել ԼՂ-ի համար, Արցախը դժբախտ տեղ չէր»:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ