Ռուսաստանից Վրաստան մուտքը փակվել է եղանակային պայմանների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

1f62b953b8538e57c477aa15c86baae8_M

Ռուսաստանից դեպի Վրաստան մուտքը Ռազմավիրական ճանապարհով փակ է եղանակային պայմանների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ելքի էլեկտրոնային հերթում ներկայում կա ավելի քան հազար ավտոմեքենա։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

--00—ՅՄ