ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Մոսկվայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընդունելությանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Հայ կաթողիկե եկեղեցու փոխանորդ, արքեպիսկոպոս Պետրոս Եսայանը և այլ հյուրեր։
«Այսօր մեր երկիրը կանգնած է բարդ մարտահրավերների առջև։ Այնուամենայնիվ, մենք հանձնառու ենք հետևողական քայլեր ձեռնարկել՝ մեր հարևանների հետ կայուն խաղաղությունը վերականգնելու համար: Եվ այս գործողություններում մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության և բարիդրացիության հաստատման վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումներով»,- ելույթի իր խոսքում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ