ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Իրանի և Լիբանանի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին ու Յուսեֆ Ռաջին շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնմանուղիները։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Արաղչին շնորհավորել է Ռաջիին Լիբանանի նոր բարձրաստիճան դիվանագետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան և Լիբանանի նոր կառավարությանը ամենայն բարիք։
Արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի հիման վրա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկու երկրների շահերից։
--00—ՅՄ