Էր Ռիադում ընթացող ռուս-ամերիկյան բանակցությունների պատվիրակությունների առաջին նիստը ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ս

Էր Ռիադում ընթացող ռուս-ամերիկյան բանակցությունների պատվիրակությունները ավարտել են առաջին նիստը և անցել աշխատանքային ճաշի, հաղորդել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ Էր Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները։ 

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումը և Ուկրաինայում կարգավորման հնարավոր բանակցությունները:

--00--ԱՀ