Երևանից հերքում են՝ «Զանգեզուրի միջանցքն» ու Սահմանադրությունը պայմանագրի չհամաձայնեցված կետերը չեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

աա

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում, «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է:

«Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», - ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ