Շոլցը նշել է, որ Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո նշել է, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Շոլցը գրել է X սոցիալական ցանցում։ 

«Ուկրաինան պետք է տեղ ունենա խաղաղության սեղանի շուրջ։ Եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն եվրոպացիների հետ»,- պնդել է նա։

--00--ԱՀ