ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին և 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։
Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-ին՝ 17-20 մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 22-ին և 23-ին սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
--00—ԱՊ