ԱԳՆ-ն Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հանձնաժողովի նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

աա

2025թ. փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը:

Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև փոխգործակցության հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել Կոնվենցիայի դրույթների կիրարկման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։
 

--00--ՍՊ