Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

21

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին և 23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-ին՝ 17-20 մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

Երևանում փետրվարի 22-ին և 23-ին սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 --00—ԱՊ