Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները հիմնականում դադարել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ձյուն.

Փետրվարի 22-ի կեսգիշերից սկսած և առավոտյան Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները հիմնականում դադարել են։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից բոլոր ուղղություններով իրականացվում են ավտոճանապարհների լայնացման, մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Որոշ Ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։


--00--ԱՀ