ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«Հետևողական եմ լինելու․ ՔՕ-ն ասում է՝ ակնհայտ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելը ինքնին հանցագործություն է։ Ես ինձ համարում եմ անմեղ մարդ»,- դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով իր դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը․
«Ո՞նց են համարձակվում՝ ինձ ասել մեղադրյալ։ Ո՞նց կարամ հանդուրժել էդ ձևի կարգավիճակն իմ նկատմամբ։ Առավոտից իրիկուն ես եմ ձեր հանցանքների մասին խոսում, դուք եք ինձ ասում՝ մեղադրյա՞լ»,- հավելել է նա։
Ղազարյանը նշում է՝ իր նկատմամբ կիրառած հեռախոսի առգրավման որոշումը բողոքարկելու է․
«Ապօրինի գործողություններ են տարվում։ Ես խո Աղազարյան Հովի՞կը չեմ, որ իմ հեռախոսն ուզում եք առգրավել, որ հետո էլ ՔՊ նիստում կարդան»,- ընդգծել է նա։
Ավելին՝ տեսանյութում։
--00--ՍՊ