ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ամերիկայի ու Եվրամիության միջև հակասությունները խորանում են։ Ուկրաինայի ընդերքը դարձել է կռվան ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար։ ԵՄ-ն չթողեց, որ Ուկրաինան համաձայնվի բնական ռեսուրսների օգտագործման իրավունքը հանձնել ԱՄՆ-ին ասացին՝ մենք կարող ենք այն զարգացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Խոսելով ընտրություններից և այն կանխատեսումներից, որ Փաշինյանն այլևս արտաքին աջակցություն չունի, Ղուկասյանը նշեց, որ Փաշինյանը նաև աջակցություն չունի ներսում, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը հիասթափված է նրա քաղաքականությունից։
«Փաշինյանը վարչապետի պաշտոնը գերտերությունների առջև վաճառքի է դնելու՝ գոնե նախագահի պաշտոն ստանալու ակնկալիքով։ Նա խրվել է հանցավոր գործարքների մեջ, չի կարող իշխանությունը թողնել, պայքարելու է նախագահի պաշտոնի համար»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ