ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Երբ Արևմուտքն ասում է՝ Հայաստանը տնտեսական ու էներգետիկ առումով պետք է անկախ լինի, նկատի ունի անկախություն Ռուսաստանից, բայց կախյալ՝ իրենցից։ Նրանց առաջարկած մոդուլային ատոմակայանները դրական բնութագրիչներ ունեն՝ առանց լրացուցիչ ներդրումների փոքր բլոկներով մեծ հզորություն կարող են ստանալ, բայց այն որևէ երկրում չի փորձարկվել, ինչը մեծ վտանգ կարող է առաջացնել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Խոսելով Սյունիքի ճանապարհի մասին և այս հարցում ԱՄՆ-ի ներգրավածության մասին՝ Մինասյանը նկատել է․
«Արևմուտքն ուզում է ՌԴ-ին բլոկադայի մեջ գցել, օգտագործում է մեզ նպատակին հասնելու համար։ Արևմուտքի ուզած միջին միջանցքը համընկնում է Թուրքիայի շահին, իսկ այս իշխանությունը հակահայ տարբերակն է ընտրելու, ինչը ողբերգական կարող է լինել ՀՀ-ի համար։ Եթե ճանապարհը տան արևմտյան երկրի վերահսկմանը, այն կոնֆլիկտ է ստեղծելու հարևան երկրների համար»,- ընդգծել է Մինասյանը։
Խոսելով ՀՀ արտաքին 12 մլրդ դոլար պարտքի մասին՝ բանախոսը նկատել է, որ երկրում տնտեսական ներդրումներ չեն իրականացվում, տնտեսությունը աճում է դրսի հոսքերի միջոցով, ինչը ժամանակավոր է, եթե հոսքերը դադարեն՝ մեծ խնդիրներ կառաջանան․ «ՀՀ-ն տնտեսական կոլապսի նախաշեմին է կանգնած, լուրջ խնդիրներ կան, 6 տարի տնտեսության մեջ որևէ էական ներդրում չի իրականացվել, առաջիկայում կզգանք սխալ տնտեսական քաղաքականության հետևանքները», -հավելել է նա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ