ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
ԱԺ-ը պարտավոր է Փաշինյանին իմպիչմենտի ենթարկել, գործ ունենք հանցագործի հետ։ Իր նշած «խնդրանքը»` աշխատանքից ազատման դիմում գրելու մասով, Սահմանադրության 6 հոդվածների խախտում է։ Սահմանադրությունը ՔՊ-ի կանոնադրությունը չէ, որ ոնց ուզենան, ձգեն, այն կոնկրետ փաստաթուղթ է, Փաշինյանն իրավունք չունի աշխատանքից հեռանալու խնդրանքով դիմել ԲԴԽ նախագահին և ԱԺ պատգամավորներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի խոսքով, Փաշինյանը երեկ հարցազրույցի ժամանակ հասկացրեց Աղազարյանին, որ եթե մանդատը չդնի՝ ԱԺ աթոռից գաղութի նառի վրա կհայտնվի։
«Աղազարանը, եթե պատրաստ է նստել հանուն սկզբունքի, պետք է մանդատը չդնի և ծառայություն մատուցի ժողովրդավարությանը։ ՔՊ', Աղազարյանի'ն նայեք, վերջում բոլորդ հայտնվելու եք նրա կարգավիճակում, նա կարող է նույնիսկ փրկվել, բայց դուք ավելի ծանր վիճակում եք հայտնվելու, Փաշինյանը փախչելու է, դուք պադեզդներում ծեծ ուտեք»,- ընդգծեց նա։
Սուրենյանցի խոսքով, Փաշինյանը հարցազրույցի ժամանակ թիմին ասաց, որ իրենց համար թավշյա փուլը ավարտված է, ձեր հետ հարցեր ունեմ․ «Հնարավոր է, որ դրսից երաշխիք է ստացել և իր անվտանգության հարցերը լուծված է համարում, հիմա թիմակիցներին փուռն է տալու կամ ենթարկելու է ցնցումների։ Թիմում կացինով տոտալ ջարդ է սկսվելու»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ