Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Էստոնիայի ցուցաբերվող աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Capture

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ ժողովրդավարական արժեքների, ազատության և ինքնիշխանության գաղափարների ու փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը և բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը Էստոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Կցանկանայի վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խորացնելու և սոցիալ-տնտեսական զարգացման առաջնային ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հարցում։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

--00—ՅՄ