Վթարի ենթարկված թուրքական նավը հասել է Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

photo_2025-02-25_16-23-58

Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում:

Նշվում է, որ նավը փետրվարի 25-ի առավոտյան ափամերձ շրջանի ոստիկանության փրկարար ջոկատների ուղեկցությամբ շարժվել է դեպի Սև ծով:

Հիշեցնենք, որ նավերը միմյանց էին բախվել Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ